«Հումը» ֆիլմը գլխավորել է 2017-ի լավագույն սարսափ ֆիլմերի վարկանիշը![]() 11 դեկտեմբերի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Rolling Stone ամսագիրը կազմել է 2017-ի լավագույն սարսափ ֆիլմերի տասնյակը: Ցուցակը գլխավորում է մարդակեր ուսանողների մասին պատմող ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյի «Հումը» ֆիլմը: Ֆիլմը երիտասարդ բուսակեր աղջկա մասին է, որն ընդունվել է անասնաբուժական քոլեջ: Ուսանողական ծիսակարգին ենթարկվելով, որի ժամանակ նա հում միս է ուտում, նրա մոտ մարդու մսով սնվելու անհագ ցանկություն է առաջանում: Հերենս Մարիլյեի և Էլլա Ռամֆի մասնակցությամբ կինոֆիլմը 34-ամյա Դյուկորնոյի դեբյուտն է: Նա արժանացել է Կաննի կինոփառատոնի Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի՝ FIPRESCI-ի, մրցանակին, գրում է Lenta.ru-ն: Երկրորդ տեղում է ամերիկյան «Հեռու» սարսափը, որի ռեժիսորն է Ջորդան Պիլան: Այն պատմում է սևամորթ լուսանկարչի ծանոթության մասին իր սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների հետ: Այցը վերածվում է հանուն վերապրելու համար պայքարի, երբ պարզվում է, որ «բարձրաշխարհիկ խավի» ներկայացուցիչները ռասիստներ են: 3-րդ հորիզոնականում է ավստրալական «Սիրո հալածյալները» ֆիլմը մի զույգի մասին, որը առևանգում, բռնաբարում և սպանում է ավագ դասարանների աշակերտուհիներին: Լավագույն տասնյակում են նաև «Մահաբեր հողը», «Փետրվարը», «Սպլիտը», «Նա գալիս է գիշերը», «Մահվան պարգևները», «Շատ մութ ժամանակները»: Ավարտում է ցանկը Դարեն Արոնոֆսկու «Մայրիկ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Ջենիֆեր Լոուրենսը: Ավելի վաղ հրապարակվել էր վատագույն ֆիլմերի ցանկը, որը գլխավորում է «Տրանսֆորմերներ.Վերջին ասպետը» ֆիլմը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |