Թրամփը կարգադրել է թռչել Լուսին և Մարս12 դեկտեմբերի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել տիեզերքի ոլորտում քաղաքականության մասին, որով նախատեսվում է մարդ ուղարկել Լուսին և Մարս: Այդ մասին հայտնում է NASA-ի կայքը: Վերոնշյալ կարգադրությամբ ԱՄՆ ազգային տիեզերական գործակալությունը պետք է գլխավորի հետազոտությունների նորարար ու կայուն ծրագիրը կոմերցիոն և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու համար մարդու էքսպանսիան Արեգակնային համակարգով և նոր գիտելիքներ ու հնարավորություններ Երկիր բերելու համար: Նախագահը հայտարարել է, որ «սա ամերիկացի աստղագնացներին Լուսին վերադարձնելու առաջին քայլն է 1972-ից հետո: Այս անգամ մենք ոչ միայն մեր դրոշը կբարձրացնենք այնտեղ և մեր հետքերը կթողնենք, այլ հիմք կստեղծենք դեպի Մարս հնարավոր առաքելության համար և, հնարավոր է, մի օր, դեպի բազում այլ աշխարհներ»,-գրում է Lenta.ru-ն: Փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ Սպիտակ տանը տեղադրվել էր Լուսնից բերված մի քար՝ որպես հիշեցում ԱՄՆ հաջողությունների մասին: Այդ նմուշը վերցվել էր «Ապոլլոն-17» առաքելության կողմից 1972-ի դեկտեմբերի 11-ին, որը մարդու 6-րդ և վերջին վայրէջքն էր Լուսնի վրա: Աստղագնացները Լուսնի մակերեսին 3 օր անցկացրեցին, որից 22 ժամը՝ տիեզերանավից դուրս: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |