«Գազպրոմին» մոտ 1,3 մլրդ դրամի անհատույց գույք կտրամադրվի

«Գազպրոմին» մոտ 1,3 մլրդ դրամի անհատույց գույք կտրամադրվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը 1,279 մլրդ դրամիգույք կհանձնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագիծը հիմնավորվում է 2011-ի դեկտեմբերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և իրանական «Սաներջի» ընկերության միջև կնքված պայմանագրով, որի շրջանակում «Գազպրոմ Արմենիան» Մեղրի և Ագարակ քաղաքների գազաֆիկացման համար տրամադրել է իր ենթակառուցվածքները:

Որոշումն ընդունելուց հետո պետական կառավարչական հիմնարկը պետք է մեկամսյա ժամկետում կատարի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---