ԶԼՄ. Մխիթարյանը թեժ վիճել է Մոուրինյոյի հետ թիմակիցների ներկայությամբ16 դեկտեմբերի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թեժ վիճաբանություն են ունեցել: Այս մասին հայտնում է բրիտանական ESPN կայքը: 28-ամյա հայ ֆուտբոլիստը բացակայել է ակումբի վերջին ութ հանդիպումներից, և «Օլդ Թրաֆորդին» մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ «Բորուսիայի» նախկին խաղացողը զայրացրել է պորտուգալացի մարզչին՝ չհամաձայնվելով «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ հանդիպմանն իր խաղի մասին «ՄՅՈւ» ղեկավարության հնչեցրած քննադատության հետ: Մոուրինյոյին չէր գոհացրել Մխիթարյանի խաղը, որի ընթացքում նա սխալներ է թույլ տվել: Մարզիչը թիրախավորել է քննադատություններով Մխիթարյանին ակումբի մյուս ֆուտբոլիստների ներկայությամբ: Մխիթարյանը շարունակել է հակադարձել Մոուրինյոյի դիտողություններին միջանցքում: Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վաճառել 28-ամյա հայ ֆուտբոլիստին: Պորտուգալացի մարզիչն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |