Կանանց քաղաքական ներգրավվածությունը ՀՀ-ում. Պատմում են ծաղրանկարերն ու ուսումնասիրությունները![]() 18 դեկտեմբերի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» խորագրով ծրագրի ամփոփիչ հանդիպումն էր, որը եզրափակվեց «Սեքսիզմ. Նկատիր, մի լռիր, կանխիր» խորագրով ծաղրանկարների մրցանակաբաշխությամբ: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության hիմնադրամի, WomenNet.am տեղեկատվական-վերլուծական հարթակի և «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի գործակցությամբ՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի հիմքում 2015-2016 թվականներին իրականացված «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» նախագիծն է: Միջոցառումը համախմբել էր Ազգային ժողովի կին պատգամավորների, ՏԻՄ-երում ընդգրկված կանանց, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների: Ծրագրի գործընկեր «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Գոռ Պետրոսյանի խոսքով՝ «Հավասար» քարազարշավն ունի իր ստեղծագործական բաղադրիչը: Նախագծի մեկնարկի հետ մեկտեղ մեծ ցուցահանդես բացվեց, որտեղ ներկայացված էին քաղաքական և բիզնես կարիերա կառուցած, «տղամարդկանց» մասնագիտություններ ունեցող կամ պարզապես ուժեղ հայ կանանց հաջողության պատմությունները: «Այս անգամ քարոզարշավի շրջանակում նախաձեռնել ենք ծաղրանկարների մրցույթ-ցուցադրություն: Ծաղրանկաներում խտացված են կանանց նկատմամբ մեր հասարակությանում լայն տարածված խտրականության դրսևորումները: Ծաղրանկարիչները պատկերել են սեքզիմը քաղաքականությունում, մեդիայում, աշխատաշուկայում և այլուր»,- ասաց Գոռ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ մրցույթի առաջին մրցանակակիր Արսեն Գևորգյանի աշխատանքները ներկայացնում են հայ հասարակության կաղապարված մոտեցումը կնոջ որակների և ունակությունների հանդեպ: «Մրցույթին ներկայացված ծաղրանկարից մեկի մեջ կնոջ վրա կողպեք է դրված, ինչը խորհրդանշում է հասարակության մեջ տարածված այն մտայնությունը, որ կինը պատկանում է որևէ մեկին և նա միայն մեկ առաքելություն ունի՝ մայրանալը», - նշեց Պետրոսյանը: «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանի խոսքով՝ օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածության մակարդակով Հայաստանն առաջինն է Հարավային Կովկասում: «Ի տարբերություն 5-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կանանց թիվը կազմում էր պատգամավորների 10%-ը, նոր խորհրդարանում կանայք կազմում են 18%: Վրաստանի խորհրդարանի 16%-ն են կանայք, Ադրբեջանի՝ 16,5%-ը», - ասաց Թամարա Հովնաթանյանը: Նա հավելեց նաև, որ չնայած Հայաստանը կանանց տրվող հնարավորությունների առումով բարելավել է իր դիրքերը միջազգային մի շարք վարկանիշներնում, սակայն հայաստնայան քաղաքական դաշտում նրանց հանդեպ խտրականությունը շարունակում է մնալ հիմնախնդիր: «ԵԱՀԿ անդամ երկրներում կանայք պետք է կազմեն օրենսդիր մարմնի միջինում 23-26%-ը: Մինչդեռ մեր ցուցանիշը ցածր է ընդունված միջինից: Այն ավելի շատ մոտ է արաբական երկրների միջինին», - նշեց Հովնաթանյանը: Միջոցառման ընթացքում ամփովեցին ծրագրի ընթացքում արված աշխատանքները, ներկայացվեցին Հայաստանում կանանց քաղաքական և տնտեսական մասնակցության առաջնահերթությունները և պետական քաղաքականության համատեքստում լուծումներ գտնելու տարբերակները: «ՕքսԵՋեն» hիմնադրամիՇշահերի պաշտպանության պատասխանատու Անուշ Խաչատրյանի խոսքով՝ քաղաքական մասնակցությանը խթանումը չի ավարտվում Ազգային ժողովում, Երևանի ավագանում կամ ՏԻՄ-երում կանանց ներկայությամբ․ անհրաժեշտ է նաև, որ այնտեղ ներկայացված կանայք լավ պատկերացնեն կանանց հիմնախնդիրները և համապատասխանաբար դրական ազդեցություն ունենան դրանց լուծմանն ուղղված որոշումների կայացման գործընթացի վրա։ «Մեր կողմից ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված Կանանց օրակարգն անդրադառնում է մի շարք խնդիրներ, այն ՝ Հայաստանում կանանց սակավ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, կանանցտնտեսականգործունեության խոչընդոտներըհաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության դրևորումները և այլն:Բոլորվինառանձինզգայունէխումբ են կազմում գյուղիկանայքկին գլխավորով տնային տնտեսությունները, որոնց խնդիրներին ևս պետք է անդրադառնալ»,- ասաց Անուշ Խաչատրյանը՝ ամփոփելով ծրագրի ընթացքում արված ուսումնասիրությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |