Շարմազանովը խնդրում է ուսանողներին դուրս գալ հացադուլից և շարունակել քննարկումները![]() 19 դեկտեմբերի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը զինծառայության վերաբերյալ օրինագծի շուրջ ուսանողների հետ բանակցողներից մեկն էր, խնդրում է հացադուլ անող ուսանողներին դուրս գալ հացադուլից ու շարունակել քննարկումները: Նա հավելել է, որ այժմ հացադուլ հայտարարած ուսանողների պահանջները մաքսիմալիստական են։ «Ես իրենց հորդորում եմ, որ մաքսիմալիստական ցանկություններն ու նպատակները կարող են հիասթափություն առաջացնել։ Դե հիմա տղաներ են, ունեն իրենց ծրագրերը։ Ինձ մնում է մի բան՝ իրենց խնդրել վերադառնալ», - հայտարարել է ԱԺ փոխնախագահն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Aysor.am-ը: Շարմազանովը հստակեցրել է, որ ուսանողները 2 առաջարկ են ներկայացրել, որոնցից մեկը պաշտպանության նախարարությունը մերժել է, իսկ մյուսի վրա աշխատում են։ ՊՆ-ն մերժել է մասնավորապես ընդմիջումներով ծառայելու մասին առաջարկը։ Նա հիշեցրել է, որ բազմիցս տղաներին ասել է, որ քննարկումները փոխզիջումային են լինելու և պաշտպանության նախարարությունը չէր կարող 100 տոկոսով ընդունել նրանց բոլոր պահանջները։ «Ես կարծում եմ, որ մաքսիմալիստական չափանիշներ դնելը որևէ տեղ չտանող ճանապարհ է», - հավելել է փոխխոսնակը։ «Ափսոսում եմ, որ տղաները գնացին այդ ճանապարհով։ Խնդրում եմ իրենց դուրս գալ հացադուլից ու շարունակել քննարկումները։ Դավիթ ջան, եղբայր, թող հացադուլը ու գնացեք կառավարության հետ աշխատեք, հացադուլը ճիշտ չէ»,-ասել է նա։ Դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ կլոր սեղանի ձևաչափով քննարկումներում արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ավարտված է համարում իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակելու է այն կետից, որտեղ դադար էր առել՝ վերսկսելով հացադուլը։ Նոյեմբերի 15-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին Աժ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, որին հաջորդեցին կլոր սեղան-քննարկումներն իշխանությունների հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Ըստ օրենքի,տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |