Մասկը պատահաբար իր հեռախոսահամարն է հրապարակել Twitter-ում

Մասկը պատահաբար իր հեռախոսահամարն է հրապարակել Twitter-ում

PanARMENIAN.Net - SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատահաբար իր հեռախոսահամարն է հրապարակել Twitter-ում: Այդ մասին հայտնել է Bloomberg-ի թղթակից Էնն Մոֆեթը:

«Խոսելու մեկ վայրկյան ունե՞ս: Իմ համարն է 1-800-613-8840»,-ասվում էր հաղորդագրության մեջ, որն իրականում հասցեագրված էր Ջոն Քարմակին: Քարմակը Oculus ընկերության տեխնիկական տնօրենն է: Հեռախոսահամարով թվիթը շատ արագ հեռացվեց, գրում է «Դոժդը»:

CNBC հեռուստաալիքը զանգահարել է նշված հեռախոսահամարով: Զանգին ոչ ոք չի պատասխանել, իսկ հետո ինքնապատասխանիչ է միացել՝ հնչել է God of War համակարգչային խաղի երաժշտությունն ու հետևյալ հաղորդագրությունը. «Աստված վկա, ձեզ դա հաջողվեց: Դուք ինչ-որ կերպ հասաք ինձ՝ շնորհավորում եմ, հարգանքներս»:

Մասկի հեռախոսահամարը կարող էին տեսնել նրա բոլոր հետևորդները՝ ավելի քան 16,5 մլն մարդ:

Bloomberg-ը նշում է, որ Մասկը, հավանաբար, մտադիր էր Քարմակին աշխատանքի հրավիրել իր ընկերություններից մեկում, կամ քննարկել Oculus-ի ինչ-որ համատեղ ծրագրեր:

Business Insider-ը Քարմակին լեգենդ է համարում տեսախաղերի ինդուստրիայում: Նա հայտնի է որպես id Software ընկերության հիմնադիրներից մեկը, որը ստեղծել է հայտնի Doom և Quake համակարգչյային խաղերը: Նա աշխատանքի է անցել Oculus-ում 2013-ին: Facebook-ում Bloomberg-ի հարցմանը պատասխանել են, որ Քարմակը մտադիր չէ հեռանալ ընկերությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---