Fitch-ը պահպանել է բացասական կանխատեսումը 2018-ին Ադրբեջանի բանկային համակարգի համար22 դեկտեմբերի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը 2018-ի համար պահպանել է Ադրբեջանի բանկային հատվածին առնչվող բացասական կանխատեսումը: «Գործակալությունը վերանայել է Ղազախստանի և Բելառուսի բանկային հատվածի համար արված կանխատեսումը՝ բացասականից հասցնելով կայունի: Սակայն Ադրբեջանի պարագայում այդ կանխատեսումը մնում է բացասական»,-ասվում է գործակալության զեկույցում, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Ըստ գործակալության, բացասական կանխատեսումն Ադրբեջանի պարագայում կապված է «ակտիվների քանակի վրա մշտական ճնշման հետ»: Fitch-ը նշում է, որ թեև 2017-ին Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել խոշոր բանկերի խնդիրները լուծելու համար և ավարտվում է, մասնավորապես, Ադրբեջանի միջազգային բանկի վատ վարկերի գնման գործընթացը, այնուամենայնիվ վարկատուներից շատերը միևնույն է՝ պետք է ավելացնեն միջոցները վերաձևակերպած և արժութային խոշոր պորտֆելների դեպքում: Նշվում է, որ նմանատիպ հանգամանքներում Ղազախստանի միջին չափերի բանկերը պետական աջակցություն ստացան այդ խնդրի լուծման համար, սակայն Ադրբեջանում վարկատուները հաճախ են կախված մնում նորմատիվ սահմանափակումներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |