Կրասնոդարի հայերը կոչ են արել համաշխարհային հանրությանը դատապարտել Բաքվի մարդատյաց քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կոտորածների զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն են նշել Կրասնոդարի հայերը: Հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ, որից հետո, «Ռուս-հայկական համագորածցություն» միջտարածաշրջանային կազմակերպության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանրահավաք: Ինչպես հաղորդւոմ է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հանրահավաքում ելույթ ունեցած երկրամասում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ հավաքվել են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու վայրագների զոհը դարձած համերկրացիներին: Սումգաիթում հայերի ջարդերի 20-ամյակի օրը, Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքն, ի դեմս Կուբանի տարածքում գործող հայկական հասարակական կազմակերպությունների, դիմել են համաշխարհային հանրությանը` կոչ անելով դատապարտել Բաքվի մարդատյաց քաղաքականությունը եւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որպես բանակցությունների լիիրավ անդամի կարգավիճակը:



Ուղերձում, որ ստորագրել են «Ռուս-հայկական համագորածցություն» միջտարածաշրջանային կազմակերպության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի, Կրասնոդարի երկրամասի «Համշեն» տեղեկատվական-մշակութային կենտրոնի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի քաղաքային բաժանմունքի, Կրասնոդարի «Խաչքար» մշակութա-կրթական կենտրոնի, Կրասնոդարի Պաշկովյան հայ համայնքի, «Նարեկ» մշակույթի եւ կրթության կենտրոնի, Կուբանի Սլավյանսկ քաղաքի հայ մշակույթի ընկերության, Ռուսաստանի հայերի միության Գորյաչի կլյուչի շրջանային բաժանմունքի, Սոչիի հայ գրողների «Ձայն համշենական» ընկերության եւ այլ հայկական կազմակերպությունների ղեկավարները, ասված է. «20 տարի առաջ Ադրբեջանի ղեկավարությունը հայերի խաղաղ ցույցերին պատասխանեց Սումգաիթում տեղի ունեցած վայրագ ջարդերով եւ համընդհանուր հակահայ ահաբեկչությամբ: ԽՍՀՄ ղեկավարությունն եւս քաղաքական գնահատական չտվեց կատարված ցեղասպանությանը եւ միայն խորհրդային եւ միջազգային հանրության ճնշման ներքո սկսվեցին դատական հետապնդումները: ԽՍՀՄ-ի արդեն սկսված փլուզումը եւ կենտրոնական իշխանության կաթվածահար վիճակը թույլ տվեցին Ադրբեջանի ղեկավարությանը ոչ միայն արգելակել դատական քննությունների ընթացքը, այլ նաեւ հերթական ջարդը կազմակերպել 1990 թ. հունվարին Բաքվում, որտեղ բնակվում էին 250 000 հայեր:



Ոչ ոք չդատապարտվեց: «Սումգաիթի», «Բաքվի», «Կիրովաբադի» եւ մյուս հայկական ջարդերի անպատժելիությունը ոգեւորեց Ադրբեջանի ղեկավարությանը զանգվածային ահաբեկման կազմակերպման, համընդհանուր ջարդերի եւ հայերի բռնագաղթի իրենց պատմական հայրենիքից: Էթնիկ զտման արդյունքում, որը լայնամասշտաբ պատերազմի վերաճեց, Ղարաբաղում սպանվեցին հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք, ծերունիներ: Հողին հավասարվեցին հարյուրից ավելի բնակավայրեր, քանդվեցին հինավուրց գերեզմանոցներ, պայթեցվեցին հինավուրց հուշարձաններ, ավիրվեցին կենսապահովման օբյեկտներ:



Անհայտ է, թե ինչով կավատվեր այդ դժոխքը,, եթե հայերը չոչնչացնեին հակառակորդի կրակակետերը: Եվ ահա, կարծես թե չեն եղել «սումգաիթն» ու «բաքուն», զանգվածային ահաբեկչությունը, հայերի բռնագաղթը, այսօր Ադրբեջանի իշխանությունները աղմուկ են բարձրացնում Խոջալուի կրակակետի շուրջ, որը մարվեց ռազմական գործողությունների ընթացքում, «սումգաիթից» ուղիղ չորս տարի անց:



Այսօր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան, ամեն ինչ գլխիվայր շրջելով, աղմուկ են բարձրացնում իբր անտուն մնացած ադրբեջանցի փախստականների ճակատագրի շուրջ, բոլորը չգիտես ինչու լռում են, որ Ադրբեջանից հայերի բռնագաղթից հետո այնտեղ մնացին շուրջ կես միլիոն հայերի տներն ու բնակարանները: Եվ այդ կապակցությամբ հարց է ծագում` ով է այսօր զբաղեցնում այդ տներն ու բնակարանները:



Անհամար ոճրագործությունների եւ վայրագությունների համար մեղանչելու փոխարեն, ահաբեկիչներին դատելու փոխարեն, մենք այսօր տեսնում եւ լսում ենք միայն պատերազմի սպառնալիքներ, պատմության փաստերի կեղծում եւ հայ ժողովրդի չդադարող վիրավորանքներ:



Բոլորին է հայտնի, որ համաշխարհային հանրությունը հստակ որակել է «սումգաիթն» ու «բաքուն» որպես «բարբարոսական գործողություններ»: Սակայն այսօր թուրք-ադրբեջանական քարոզչությունը ողջ ուժով ատելությամբ է վարակում ադրբեջանական հասարակությանը եւ ի դեմս հայի թշնամու կերպար է ստեղծում: Հենց այդ պատճառով է, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրով դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպան միջնադարյան դաժանությամբ կացնահարեց իր քնած հայ գործընկերոջը միայն նրա հայ լինելու պատճառով: Բուն Ադրբեջանում այդ մարդասպանին դասում են ազգային հերոսի տիտղոսին: Դա էլ քիչ է, Ադրբեջանում այսօր պատերազմում են ոչ միայն հայերի, այլ նաեւ հայերի վերաբերյալ հիշողությունների դեմ, ոչնչացնելով հազարավոր միջնադարյան Խաչքարեր Նախիջեւանի հին հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցում եւ օրը ցերեկով, սարսափեցնելով հանգուցյալների հարազատներին, քանդեցին տասնյակ հայկական, ռուսական եւ հրեական գերեզմաններ Բաքվի գերեզմանոցում: Այլ ժողովրդների հիշատակման վայրերի եւ մշակույթի հուշարձանների ոչնչացումը պաշտոնական քաղաքականության կարգավիճակ է ձեռք բերել: Սակայն դա էլ հագուրդ չտվեց Ադրբեջանի ղեկավարության ախորժակին, որն այսօր հայտարարում է, թե Երեւանն ու ժամանակակից Հայաստանը «բնիկ ադրբեջանական հողեր են», որ ընծայվել են հայերին:



Շուրջ 10 տարի առաջ հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից պարտադրված ավերիչ պատերազմից հետո, անհամար կորուստների գնով հայերին հաջողվեց խաղաղության հասնել, որի իրական երաշխիքն այս տարիներին եղել եւ մնում է անկախ Ղարաբաղը, քանի որ հրադադարի մասին միջազգային պայմանագրի տակ դրված է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրությունը: Առանց պատերազմի այդ տարիները լուրջ փաստարկ են իրական խաղաղության շարունակման համար:



Այդ կապակցությամբ, մենք` Կրասնոդարի երկրամասի հայկական կազմակերպությունների ղեկավարաներս, գտնում ենք, որ բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտելու եւ տեւական խաղաղություն հաստատելու համար, անհրաժեշտ է, որ համաշխարհային հանրությունը դատապարտի Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունը, Ադրբեջանը ղեկավարությունն ապաշխարհի կատարված մեղքերի համար եւ վերականգնել ԼՂՀ-ի որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---