Նադալը հայտարարել է, որ Ֆեդերերի տարիքում չի խաղալու

Նադալը հայտարարել է, որ Ֆեդերերի տարիքում չի խաղալու

PanARMENIAN.Net - Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ մտադիր է ավարտել կարիերան մինչև 36 տարեկանը և չի շարունակի խաղալ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի տարիքում:

«Մտադի՞ր եմ արդյոք 36-ում էլ խաղալ, ինչպես Ֆեդերերը: Ոչ, մտադիր չեմ: Յուրաքանչյուրն իր ուղին ունի և այն, ինչը լավ է մեկի համար, պարտադիր չէ, որ ընդունելի լինի մյուսի դեպքում: Ես 31 տարեկան եմ և մինչև Ֆեդերերի տարիքին հասնելը դեռ բավականին ժամանակ ունեմ»,-ասել է իսպանացին, գրում է Eurosport-ն AS-ի վրա հղումով:

«Ես մտածում եմ, թե էլ որքան պիտի խաղամ, բայց հաստատ ոչ 6 տարի: Երբ ես 26 տարեկան էի, չէի կարծում, որ կխաղամ 31-ում, իսկ հիմա չեմ կարող պատկերացնել, որ թենիս եմ խաղում Ֆեդերերի տարիքում: Բայց հստակ ասել հնարավոր չէ, քանի որ դա ֆիզիկական վիճակի, մտածելակերպի և պատրաստվածության հարց է»,-ասել է նա:

Նադալն առաջին տեղն է զբաղեցնում համաշխարհային վարկանիշում: Ֆեդերերը երկրորդն է: Իսպանացին «Մեծ Սաղավարտի» 16 տիտղոս ունի, շվեյցարացին հաղթել է մեյջորներում 19 անգամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---