Ռիդլի Սքոթ. Սփեյսիին փոխարինելու որոշումը կայացրել եմ սեքս-սկանդալից 1 ժամ անց

Ռիդլի Սքոթ. Սփեյսիին փոխարինելու որոշումը կայացրել եմ սեքս-սկանդալից 1 ժամ անց

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղի է ունեցել XX դարի ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկի մասին պատմող ֆիլմի պրեմիերան: Ռիդլի Սքոթի «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը պատմում է Ամերիկայի առաջին միլիարդատեր Փոլ Գեթթիի թոռան առևանգման մասին: ՆՏՎ-ին տված հարցազրույցում ռեժիսորը հայտարարել է, որ ֆիլմի գլխավոր դերակատար Քևին Սփեյսիին 88-ամյա օսկարակիր Քրիստոֆեր Փլամերով փոխարինելու վերաբերյալ որոշումը հեշտ չի կայացվել:

«Աշխարհի բոլոր փողերը» Սփեյսիի դերակատարմամբ արդեն նկարահանված էին, մոտ մեկ ամիս էր մնում մինչև էկրան բարձրանալը, երբ Սփեյսիին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Ռիդլի Սքոթը հանեց ֆիլմից Սփեյսիի մասնակցությամբ բոլոր դրվագներն ու 9 օրում վերանկարահանեց այլ դերասանի մասնակցությամբ:

«Դա չափազանց բարդ էր: Սփեյսիին փոխարինելու հիմնական որոշումը կայացրել եմ սեքս-սկանդալի մասին լուրն իմանալուց 1 ժամ անց: Ես այն ժամանակ շատ զայրացա ու ինքս ինձ ասացի. «Ես պետք է դա անեմ, ես կարող եմ շտկել ֆիլմը, գտնել դերասանին և նորից նկարահանել այդ դրվագները: Այդ դեպքում ֆիլմը պատրաստ կլինի մինչև պրեմիերայի օրը»,-ասել է Սքոթը:

Ըստ նրա, Սփեյսին ու Փլամերը միանգամայն տարբեր եբ: «Սփեյսին որպես դերասան ավելի սառն է, իսկ Քրիսթոֆերը սրտով է խաղում: Նա զգացմունքայնորեն այնքան շռայլ մարդ է, որ երբ ասում է նույն կոպիտ, աններելի խոսքերը, ապա նրա խարիզման ավելի չարագուշակ է դարձնում նրա ժպիտն ու վարվեցողությունը»:

Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---