Վատիկանում մաքրություն անելիս Ռաֆայելի 2 կտավ են հայտնաբերել28 դեկտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Վատիկանի թանգարաններում մաքրություն անելիս իտալացի գեղանկարիչ Ռաֆայել Սանտիի 2 կտավ է հայտնաբերվել: Փորձագետները կարծում են, որ դրանք նկարչի վերջին կտավներն են, որոնք նա նկարել է մահից առաջ՝ 1520-ին: Նկարները 500 տարեկան են: «Սա մի անհավանական զգացողություն է: Իմանալով, որ սրանք վարպետի վերջին գործերն են, գրեթե զգում ես նրա ներկայությունը»,-ասել է Վատիկանի գլխավոր ռեստավրատոր, նախագծի պատասխանատու Ֆաբիո Պյաչենտինին, գրում է Lenta.ru-ն ԶԼՄ-ների վրա հղումով: Կտավների վրա կնոջ 2 կերպար է պատկերված՝ Արդարադատությունն ու Բարեկամությունը: Դրանք պահպանվել են թանգարանի սենյակներից մեկում: Ռաֆայելի կտավների վերականգնումը նախատեսվում է ավարտել 2022թ.: Սենյակի վերականգնման համար հատկացվել է 2,7 մլն եվրո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց |