The Telegraph. ՄՅՈւ-ն Ֆելայնիի աշխատավարձը շաբաթական 170.000 եվրո կդարձնի

The Telegraph. ՄՅՈւ-ն Ֆելայնիի աշխատավարձը շաբաթական 170.000 եվրո կդարձնի

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մարուան Ֆելայնիին իր շարքերում պահելու նոր փորձ կձեռնարկի: Սեպտեմբերին բելգիացին արդեն մեկ անգամ մերժել է ակումբի առաջարկը, սակայն այժմ ՄՅՈւ-ն կառաջարկի նրան նոր աշխատավարձ՝ շաբաթական 170.000 եվրո:

30-ամյա կիսապաշտպանը դեռ չի կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, գրում է Eurosport-ը The Telegraph-ի վրա հղումով:

«Եթե ՄՅՈւ-ն չուզենար այլևս ինձ տեսնել իր կազմում, ինձ վաղուց կասեին այդ մասին, սակայն նրանք նոր պայմանագրի առաջարկ են արել: Հնարավոր է՝ շուտով ևս մեկը լինի: Դեռ չգիտեմ՝ կընդունեմ, թե ոչ: Տեսնենք: Այդպիսի հարցերը մի քանի րոպեում չեն լուծվում»,-ասել է նա:

Մարուանի պայմանագիրը վավեր է մինչև 2018-ի հունիսի 30-ը: Ֆելայնին նոյեմբերից ի վեր չի մասնակցում խաղերին վնասվածքի պատճառով: Նրա վերադարձը սպասվում է հունվարի կեսից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---