ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման հայեցակարգ է մշակվել![]() 28 դեկտեմբերի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի հայեցակարգի նախագիծը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ։ Ներկայացնելով նախագիծը` Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ընդգծել, որ մինչև այժմ իրականացված ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները, մասնավորապես` տարեկան հայտնաբերվող նոր դեպքերի թիվը կրճատվել է 2, իսկ մահացությունը` 3 անգամ։ Հայեցակարգում նախագծված քայլերը տուբերկուլոզը ՄԱԿ-ի կայուն զարգացման երրորդ նպատակին համահունչ հաղթահարելու նպատակ են հետապնդում։ Հիմնական ուղղվածությունը աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։ Քննարկման արդյունքում հայեցակարգն արժանացել է հավանության։ Լևոն Ալթունյանն առաջարկել է մշակել կոնկրետ գործողությունների ծրագրեր` վարակի վերահսկման իրավական դաշտի վերանայման, ծառայությունների վերակազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների բարելավման, արտահիվանդանոցային ծառայությունների ամրապնդման և կադրային ներուժի զարգացման նպատակով, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |