«Աջ ղեկի» համակարգող. Նախարարությունում ժամանակ են ձգում

«Աջ ղեկի» համակարգող. Նախարարությունում ժամանակ են ձգում

PanARMENIAN.Net - Աջ ղեկով մեքենաների շահագործումն ու ներմուծումը սահմանափակող նախագծի դեմ բողոքող վարորդների մի շարք պահանջների հետ հաշվի նստելու՝ Տրանսպորտի նախարարության տարածած տեղեկությունը ժամանակ ձգելու միջոց է:

Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը:

Դեկտեմբերի 28-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդարգրության համաձայն՝ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը, հաշվի առնելով «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների որոշ գրավոր առաջարկներ, խմբագրել է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը սահմանփակող օրենսդրական նախագիծը։

Գևոր Աճեմյանն ասաց, որ նախաձեռնության անդամները նույնիսկ չգիտեն, թե որ առաջարկների մասին է խոսքը:

«Մենք չգիտենք, թե նախաձեռնության որ պահանջներն են հաշվի առել և օրենքի նախագծի որ դրույթն են խմբագրել», -ասաց Գևորգ Աճեմյանը՝ հավելելով, որ հունվարի 7-ից նախաձեռնությունը վերսկսելու է բողոքի ակցիաները:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են անցկացվել աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման և ներմուծման արգելքի դեմ բողոքող վարորդների հետ։ Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպելդեպի նախարարության շենք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---