SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Zuma գաղտնի արբանյակը 8 հունվարի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան մասնավոր տիեզերական SpaceX ընկերությունը կատարել է 2018-ի առաջին հաջող գործարկումը: Falcon 9 հրթիռն ուղեծիր է դուրս բերել Zuma գաղտնի արբանյակը: Արբանյակը գործարկվել է Քանավերալ հրվանդանից հունվարի լույս 8-ի գիշերը՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Ինչ նպատակով և որ գործակալության կողմից է օգտագործվելու արբանյակը, հայտնի չէ, գրում է Meduza-ն: Zuma-ն SpaceX-ի առաջին գաղտնի գործարքը չէ: 2017-ի մայիսին ընկերությունն ուղեծիր դուրս բերեց ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության սարքը: Սեպտեմբերին SpaceX ընկերությունը գործարկեց ԱՄՆ ՌՕՈւ փորձարարական ուղեծրային ինքնաթիռը: 2017-ին ընկերությունն իր համար նոր ռեկորդ սահմանեց՝ 18 հաջող գործարկում կատարելով: Falcon 9-ի առաջին աստիճանը հաջողությամբ վերադարձվել է ամեն անգամ, երբ դա նախատեսված էր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |