Նոր հուշադրամ է թողարկվել 8 հունվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջէ դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ: Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է: Պատրաստված է 925 հարգի արծաթից: Չափը՝ 28,0 x 40,0 մմ է, քաշը՝ 28,28 գ: Դրամաշուրթը հարթ է, քանակը՝ 500 հատ: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |