Հայաստանի առողջապահության նախարարություն. Հանրահավաքի մասնակիցներին ցրելու արդյունքում մահացու դեպքեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Երեւանում ընդդիմադիր հանրահավաքը ցրելու ժամանակ մասնակիցների եւ ոստիկանության բախումների արդյունքում տուժել են վեց ոստիկաններ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը, նրանք բոլորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 10 տուժածներ հոսպիտալացվել են, մյուսներին առաջին օգնություն է ցուցաբերվել եւ նրանք տուն են տեղափոխվել: Մահացու դեպքեր չեն գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երեւանի 3-րդ կլինիկական հիվանդանոցում, տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում` մեկը հիպերտոնիկ կրիզով, մյուսը` սրտի աշխատանքի խափանմամբ: Երկուսն էլ գտնվում են ստացիոնար բաժանմունքում:



Հիշեցնենք, որ մարտի 1-ին առավոտյան 6:20-ին ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերը ցրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որոնք արդեն 10 օր է, ինչ չարտոնված բողոքի ցույցեր էին անցկացնում Ազատության հրապարակում` պահանջելով անցկացնել կրկնական նախագահական ընտրություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---