Ջոն Ֆրանկլինի գիտարշավի մասին «Ահաբեկչություն» սերիալի թրեյլերը թողարկվել է (վիդեո)

Ջոն Ֆրանկլինի գիտարշավի մասին «Ահաբեկչություն» սերիալի թրեյլերը թողարկվել է

PanARMENIAN.Net - AMC ալիքը թողարկել է ամերիկացի ֆանտաստ գրող Դեն Սիմոնսի «Ահաբեկչություն» վեպի մոտիվներով նկարահանված համանուն սերիալի թրեյլերը:

Սերիալի գործողությունը ծավալվում է 1845-ին: Բևեռախույզ Ջոն Ֆրանկլինը «Էրեբուս» և «Ահաբեկչություն» նավերի հրամանատարն է, որոնք պետք է գտնեն Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս ծովային ուղին: Սառուցյալ Հյուսիսային օվկիանոսում նավերի անձնակազմը ոչ միայն սարսափելի եղանակային պայմաններից է տառապում, այլ նաև խորհրդավոր մի հրեշի է հանդիպում:

«Ահաբեկչություն» սերիալում նկարահանվել են Ջարեդ Հարիսը, Կիրան Հայնդսը և Թոբիաս Մենզիսը: Ռեժիսորն է գերմանացի Էդվարդ Բերգերը: Սերիալի գործադիր պրոդյուսերների թվում է Ռիդլի Սքոթը, գրում է Meduza-ն:

«Ահաբեկչության» պրեմիերան կայանալու է 2018-ի մարտի 26-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---