Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է, Աշտարակում և Ապարանում թույլ ձյուն է![]() 17 հունվարի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |