Ռուս գիտաշխատող. Այցելեցի Ադրբեջանի «տեսարժան վայրեր»՝ զորամաս, ոստիկանություն, դատարան, մեկուսարան18 հունվարի 2018 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը, որը 10 օր անցկացրել է ադրբեջանական մեկուսարանում, վերադառնալով հայրենիք, գրառում է կատարել «ՎԿոնտակտե» սոցցանցում: Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Չուլկովն արտահանձնվել է Ռուսաստան: «Իմ ամանորյա ուղևորությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանության բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման մեկուսարան (10 օր), արտաքսման 2 կենտրոն»,-ասվում է նրա գրառման մեջ: Չուլկովը հավելել է նաև, որ «այդպիսի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հունվարի 5-16-ը հնարավորություն չի ունեցել օգտվել համացանցից և պատասխանել հեռախոսազանգերին»: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ով սատարել է իրեն՝ նշելով, որ նրանց աջակցությունը «հաղթահարել է բոլոր սահմանները, ճաղերն ու պատերը»: Երիտասարդ գիտնականը խոստացել է մանրամասներ ներկայացնել իր «արկածների մասին»: Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել էր դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել էր ոտքով և այլևս չէր վերադարձել: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում էլ, հավանաբար, հայտնվել էր Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը: Չուլկովը ձերբակալվել էր, նյութերն ուղարկվել էին դատարան: Հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Ադրբեջանի ՔՕ վարչական իրավախախտումների մասին 535 հոդվածի վրա հղումով, դատարանը ձերբակալել էր նրան 10 օրով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |