Հանդիսատեսի նախընտրած բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմը հատնի է

Հանդիսատեսի նախընտրած բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմը հատնի է

PanARMENIAN.Net - Indie Wire պարբերականը հրապարակել է բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկն ըստ կինոհանդիսատեսի վարկածի:

Ինչպես նշում են հեղինակները, վարկանիշից երևում է, թե նոր որ կինոֆիլմերին է հաջողվել համալրել այդ ցանկը 2018-ի սկզբի դրությամբ:

«Մի՞թե կա աշխարհում մեկ այլ ցուցակ, որտեղ «Սարդ-մարդը. Վերադարձ տուն» ֆիլմը ավելի լավ հորիզոնական է զբաղեցնում, քան «Ապոկալիպսիսն այսօր»,-ասել են ցանկը կազմողմերը, գրում է Lenta.ru-ն:

Առաջին հորիզոնականում է 1939թ. «Օզ երկրի կախարդը»: Ֆիլմի վարկանիշը 99 տոկոս է: Երկրորդ հորիզոնականում է Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» , իսկ եռյակը եզրափակում է 2017-ի «Հեռո՛ւ» սարսափ ֆիլմը:

Վերջին տարիների ֆիլմերից առաջին 10-յակում է հայտնվել նաև «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը: 12-րդ տեղում է 2016-ի «Լուսնի լույսը», որը Օսկար է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Հունվարին ԱՄՆ կինոքննադատները 2017-ի լավագույն ֆիլմ ճանաչեցին Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»:ԻսկRotten Tomatoes կինոռեսուրսը հայտարարել է, որ «Փադինգթոնի արկածները 2» ընտանեկան կատակերգությունը դրական մեկնաբանությունների ռեկորդ է սահմանել կայքի գոյության ամբողջ ընթացքում:

Ընթերցեք նաև.Կինոքննադատների բոլոր ժամանակների նախընտրելի ֆիլմը հայտնի է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---