ԵՄ-ն ՀՀ-ում 5 նոր ծրագիր է սկսում. Քաղհասարակությունը 1,74 մլն եվրո կստանա19 հունվարի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված 5 նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով: Հայաստանի քաղհասարակությունը նոր ծրագրերի համար կստանա 1,74 մլն եվրո։ Ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված և հաստատված հիմնական արժեքները: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որնոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ։ «Այս նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր», - ասել է Սվիտալսկին։ Սվիտալսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |