Ոռոգվող հողատարածքներն ավելացել են 9,2%-ով20 հունվարի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8930 հեկտարով կամ 9,2%-ով՝ կազմելով 97.470 հա: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նախորդ տարի 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28% աճ՝ 1,130 մլն խմ չափով. ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի: 2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել է 1,420 մլրդ դրամով, հավաքագրումները՝ 380 մլն-ով: Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, 2017-ին հավաքագրման ծավալը կազմել է 4,150 մլրդ դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագուն չափն է: Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում պետություն-մասնավոր ձևաչափով կազմել 2-3 ջրամբարի կառուցման առաջարկ: Ընթացիկ տարում նախատեսվում է ջրային կառավարման համակարգում իրականացնել մոտ 25 մլրդ դրամի ծրագրեր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |