Սուրենյան. Երևանում օդերևութաբանության պատմության ռեկորդ է սահմանվել

Սուրենյան. Երևանում օդերևութաբանության պատմության ռեկորդ է սահմանվել

PanARMENIAN.Net - Երևանում օդերևութաբանական տեսանկյունից հունվարի 19-ին պատմական փաստ է գրանցվել: Այդ մասին ֆեյսբուքյան իրէջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելել է, որ օդի ջերմաստիճանը «Երևան Զվարթնոց» օդերևութաբանական կայանում հասել է +15 աստիճանի, որը 3 աստիճանով ավելի է1976-ինգրանցված ռեկորդից՝ +12 աստիճանից:

«Երևան Էրեբունի» օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844-ից, ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961-ինգրանցված ռեկորդը՝ 12.5 աստիճանը: Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ամբողջ տարածքում», - գրել է Սուրենյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---