Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայում ու կորուստներ կրել20 հունվարի 2018 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքերը գրոհել են քրդերի դիրքերը Սիրիայի տարածքում ու կորուստներ կրել: Քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) մարտի են բռնվել թուրք զինծառայողների հետ, որոնք փորձել են խորանալ Սիրիայի տարածքում: Այդ մասին սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, զինված բախման հետևանքով, որը տեղի է ունեցել սահմանամերձ Բյուլբյուլ գյուղի մոտ, 4 թուրք զինվոր է սպանվել, գրոում է Lenta.ru-ն: Հունվարի 19-ին թուրքերը գնդակոծել են քրդական դիրքերը սիրիական Աֆրինի մոտ՝ Հալեպ գավառի հյուսիսում: Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիքլին հայտարարել է, որ ցամաքային հարձակում սկսելու մասին որոշումը չի փոխվելու: Նա հավելել էր, որ քրդերը փաստացի սկսել են գնդակոծել թուրք ուժայիններին սահմանին և իրական սպառնալիք են ներկայացնում: Թուրքական Anadolu գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինծառայողները հեռանում են սիրիական Աֆրինից, սակայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը հերքել է այդ լուրերը: Մի քանի օր է, ինչ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու մասին: Թուրքիան նաև տանկեր և այլ ռազմատեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը:Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |