Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ սարքը (վիդեո)

Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ սարքը

PanARMENIAN.Net - Չինաստանի հյուսիս-արևմուտքում, Սիան քաղաքում փորձնական ռեժիմով գործարկվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ սարքը: Սարքը 100 մ բարձրությամբ աշտարակի տեսք ունի: Հեղինակները պնդում են, որ աշխարհում նմանատիպը չկա, գրում է ՌԻԱ Նովոստին South China Morning Post-ի վրա հղումով:

Համակարգն աշխատում է աշտարակի շուրջ կառուցված ջերմային կայանների հաշվին: Ներսում օդը, տաքանալով արևային էներգիայից, վեր է բարձրանում և անցնում բազում ֆիլտրերով:

Սիանը չինական ամենաաղտոտված 10 քաղաքներից մեկն է: Օբյեկտում ստուգումներ իրականացնելուց հետո Շրջակա միջավայրի ուսումնասիրության ինստիտուտի տեսուչները եզրակացրել են, որ մի քանի ամսում սարքը կարողացել է ավելի քան 10 քկմ տարածք մաքրել:

Գործարկման պահից սարքի դեպի մթնոլորտ արձակած մաքուր օդի ծավալը մասնագետները գնահատում են 10 մլն խմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---