Facebook-ը կորոշի լուրերի աղբյուրների հուսալիությունն օգտատերերի հարցման միջոցով

Facebook-ը կորոշի լուրերի աղբյուրների հուսալիությունն օգտատերերի հարցման միջոցով

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը հարցում կանցկացնի օգտատերերի շրջանում այն մասին, թե որ լրատվական ռեսուրսին են ավելի շատ վստահում: Այդ մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր և Facebook Inc. Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Ըստ նրա, ապագայում օգտատերի լրահոսում ավելի հաճախ կհանդիպեն հաղորդագրություններ տեղեկատվության հուսալի աղբյուրներից:

«Որոշ ԶԼՄ-ներ վայելում են իրենց ընթերցողների կամ հանդիսատեսի վստահությունը, մինչդեռ մյուսներին վստահում են հանրության ավելի լայն շրջանակներ, այդ թվում այն մարդիկ, որոնք այդ լրատվամիջոցների հրապարկումներին չեն հետևում»,-գրել է Ցուկերբերգը:

Սպասարկման որակի վերաբերյալ հարցումների ժամանակ Facebook –ը հարցնելու է սոցցանցում գրանցված օգտատերերին այն մասին, թե ծանոթ է արդյոք իրենց նորության աղբյուրը, ինչպես նաև, որքանով է այն հուսալի:

Առաջին հարցումներն անցկացվելու են հունվարի 22-ին: Ըստ Ցուկերբերգի, այժմ նորություններն օգտատերի լրահոսի մոտ 5 տոկոսն են կազմում: Ապագայում այդ չափաբաժինը կնվազի մինչև 4 տոկոս այն բանի հաշվին, որ օգտատերերն ավելի շատ հաղորդագրություններ կտեսնեն իրենց ծանոթներից և հարազատներից:

Ավելի վաղ սոցցանցը քննադատության էր ենթարկվել որպես ֆեյքային նորությունների տարածման մեխանիզմ, որոնք ստուգված չեն փաստերով, բայց մեծ տարածում են ստանում համացանցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---