Amazon-ն առանց դրամարկղերի առաջին սուպերմարկետն է բացել22 հունվարի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Համացանցի հսկա Amazon-ը հունվարի 22-ին Սիեթլում առաջին սուպերմարկետն է բացում, որտեղ չկան դրամարկղեր: Amazon Go սուպերմարկետում բոլոր գնորդները զամբյուղի մեջ են դնում ընտրած ապրանքները, որից հետո հեռանում են խանութից, իսկ գնումների գումարը ավտոմատ կերպով փոխանցվում է Amazon օգտատերի քարտից: Բացի այդ, յուրաքանչյուր դարակի վրա կշեռքներ կան տեղադրված, որոնք գրանցելու են վերցված ապրանքները, գրում է Deutsche Welle-ն: Խանութ այցելելու համար հարկավոր է հատուկ բջջային հավելված ներբեռնել: Խանութ մտնելիս և գնումների ավարտին հարկավոր է հեռախոսը սկանավորել հատուկ սարքում: Ընտրելով ապրանքը՝ գնորդը պարտադիր չպետք է այն պահի կոդը ընթերցող որևէ սարքի առջև: Amazon-ում պնդում են, որ գնումների ժամանակ դեմքերի տարբերակման համակարգ չի կիրառվում: Ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք խանութ են այցելել մինչև պաշտոնական բացումը, նշել են, որ խանութում տասնյակ տեսախցիկներ են տեղադրված: Այդպիսի խանութի բացման մասին հայտարարվել էր դեռևս մեկ տարի առաջ: Ըստ չհաստատված տեղեկությունների, տեխնոլոգիան սկզբնական շրջանում վատ էր գործում մարդկանց կուտակումների դեպքում: Հետագայում անսարքությունները հաջողվել է շտկել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |