Ջոնի Դեփը, Թոմ Քրուզը և Էմմա Ուոթսոնը հավակնում են վատագույն դերասաններին տրվող «Ոսկե մորի» մրցանակին (վիդեո)

Ջոնի Դեփը, Թոմ Քրուզը և Էմմա Ուոթսոնը հավակնում են վատագույն դերասաններին տրվող «Ոսկե մորի» մրցանակին

PanARMENIAN.Net - Կինոյի ոլորտում ամենակասկածելի նվաճումների համար շնորհվող «Ոսկե մորի» հակամրցանակի կազմակերպիչները հրապարակել են 2018-ի հավակնորդների անունները: Հումորային հոլովակը հրապարակվել է գրախոսականների ագրեգատոր Rotten Tomatoes-ի կայքում, ինչպես նաև YouTube-ում:

2018-ի միջոցառումը նվիրված է «մարդկանց և շրջակա միջավայրի համար վտանգավոր տարրերի ոչնչացմանը»: «Վատագույն դերասան» («Թունավոր դերասանական խաղ») անվանակարգում հակամրցանակին հավակնում են Թոմ Քրուզը («Մումիա»), Ջեյմի Դորնանը («50 երանգով ավելի մուգ»), Մարկ Ուոլբերգը («Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը»), Ջոնի Դեփը («Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում») և Զակ Էֆրոնը («Մալիբուի փրկարարները»), գրում է Lenta.ru-ն:

«Վատագույն դերասանուհի» («թունավորող կատարում») կարող են ճանաչվել Դակոտա Ջոնսոնը («50 երանգով ավելի մուգ»), Քեթրին Հայգլը («Տեսիլք»), էմմա Ուոթսոնը («Սֆերա»), Թայլեր Փերին («Մեդեայի հելոուինը 2», որտեղ նա կնոջ դեր է կատարում) կամ Ջենիֆեր Լոուրենսը («Մայրի՛կ»):

«Վատագույն ֆիլմ» կարող են ճանաչվել «Էմոջի ֆիլմ», «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը», «50 երանգով ավելի մուգ», «Մումիա» և «Մալիբուի փրկարարները» ֆիլմերը:

Դափնեկիրները կհայտարարվեն մարտի 3-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---