Մարտի 9-ը՝ ոչ աշխատանքային օր

Մարտի 9-ը՝ ոչ աշխատանքային օր

PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 25-ի նիստում որոշվել է 2018-ի մարտի 9-ը համարել ոչ աշխատանքային օր:

Դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2018 թվականի մարտի 17-ը՝ շաբաթ օրը։

Այսպիսով, մարտի սկզբին քաղաքացիները կունենան 4 հանգստան օր իրար հետևից՝ մարտի 8-ը (հինգշաբթի), մարտի 9-ը և դրան հաջորդող շաբաթ-կիրակի օրերը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ՀՀ տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---