Apple-ը հայաստանցի օգտատերերի համար կթանկացնի հավելվածները

Apple-ը հայաստանցի օգտատերերի համար կթանկացնի հավելվածները

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը հունվարի 25-ին App Store-ի ծրագրավորողներին տեղեկացրել է, որ մի շարք երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար բարձրանում են սակագաները հավելվածների և դրանց ներսում առաջարկվող գնումների համար: Այս մասին գրում է 9to5Mac կայքը:

Ընկերությունը հայտնել է, որ սակագների բարձրացումը պայմանավորված է որոշ երկրներում ԱԱՀ-ի դրույքաչափի բարձրացումով: Հայաստանից բացի, այդ երկրների ցանկում են նաև Բելառուսը, Թուրքիան, Աաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն:

«Հայաստանի և Բելառուսի համար նախատեսվում է թանկացում 20%-ով, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի համար՝ 5%-ով, Թուրքիայի համար՝ 18%-ով, իսկ Շվեյցարիայի համար 8%-ից կնվազի 7,7%-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոր սակագները կգործեն մեկ շաբաթվա ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---