Բեզոարյան այծ է սպանվել. Որսագողը փախել է![]() 25 հունվարի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Զանգեզուր» պետական արգելավայրում՝ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է սպանված բեզոարյան այծ:Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի վեց աշխատակից արգելավայրի տեղական տեսուչի ահազանգի հիման վրա մեկնել է դեպքի վայր:Այծին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին։ Photo by Alexander Malkhasyan Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |