Թրամփին «Արսենալի» մարզաշապիկ են նվիրել ու խնդրել գլխավորել ակումբը

Թրամփին «Արսենալի» մարզաշապիկ են նվիրել ու խնդրել գլխավորել ակումբը

PanARMENIAN.Net - Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նրան է նվիրել «Արսենալի» մարզաշապիկն ու խնդրել է գլխավորել ակումբը Արսեն Վենգերի փոխարեն:

«Այն պահը, երբ ես հրավիրում եմ նախագահ Թրամփին դառնալ «Արսենալի» նոր մարզիչը, քանի որ նա ուժեղ պաշտպանական պատ է կառուցում, ունի հարձակողական փիլիսոփայություն և ցանկացած գնով ուզում է որքան հնարավոր է շատ մրցանակներ նվաճել»,-գրել է Մորգանը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Eurosport-ը:

Լրագրողի գրառումը մեկնաբանել է «Արսենալի» պաշտպան Էքտոր Բելյերինը՝ գրելով. «Հուսով եմ, նա հրաժարվեց»:

Փիրս Մորգանը «Արսենալի» ակտիվ երկրպագու է, որը 2015-ից սկսած քննադատում է թիմի խաղը: «Հրետանավորները» 6-րդն են ԱՊԼ աղյուսակում՝ առաջատար «Սիթիից» հետ մնալով 23 միավորով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---