Սոցփաթեթից օգտվելու համար ID քարտը պարտադիր կդառնա մայիսի 1-ից

Սոցփաթեթից օգտվելու համար ID քարտը պարտադիր կդառնա մայիսի 1-ից

PanARMENIAN.Net - Սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը կգործի 2018-ի մայիսի 1-ից: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Գործադիրի 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ, 2018 թվականի հունվարից 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից, այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայություններից, օգտվելու պարտադիր նախապայման էր հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը:

2017-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ սոցփաթեթի բոլոր շահառուները դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու նպատակով, սակայն նրանց մոտ 80%-ն է ստացել այն:

Շահառուները սահմանված ժամկետում չեն ստացել նույնականացման քարտ, քանի որ անձնագրային բաժանմունքները ծանրաբեռնվածությունից ելնելով չեն հասցրել աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Արդյունքում նույնականացման քարտ չունեցող շահառուները չէին կարողանա օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, այդ թվում՝ առողջապահական փաթեթից:

Նախագծով բոլոր շահառուներին հնարավորություն կտրվի առաջիկա երեք ամսում ձեռք բերել նույնականացման քարտ, և նրանք դժվարություններ չեն ունենա իրենց տրամադրված երաշխիքներից օգտվելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---