Հարցում. Յուրաքանչյուր 4-րդ ռուսաստանցին ուզում է հյուսիսկորեականի նման համացանց ունենալ

Հարցում. Յուրաքանչյուր 4-րդ ռուսաստանցին ուզում է հյուսիսկորեականի նման համացանց ունենալ

PanARMENIAN.Net - ՌԴ Պետական սոցիոլոգիական ծառայությունը հայտարարել է, որ հետազոտություն է անցկացրել, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերում երկրում և աշխարհում համացանցի զարգացմանը: Ըստ հարցման տվյալների, ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին՝ 36%-ը, հավանություն է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի առաջարկին ԲՐԻԿՍ երկրների միջև անկախ համացանցի ստեղծման առաջարկին, որն անկախ կլինի ԱՄՆ-ից:

Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների միայն կեսն է կարծում, որ համացանցը պետք է զարգացնել որպես համաշխարհային տարածք: Մի քանի պետության սահմաններում համացանցի ստեղծմանը կողմ է եղել հարցվածների 13%-ը՝ մասնակիցներն, որպես օրինակ, նշել են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Չինաստանը: Իսկ մոտ մեկ քառորդը՝ 23%-ը, հայտարարել է, որ կգերադասեր լոկալ համացանց ունենալ ՌԴ սահմանում, գրում է «Նաստոյաշչեե վրեմյա» թերթը:

Նման տիպի համացանց է գործում Հյուսիսային Կորեայի տարածքում:

Հյուսիսային Կորեայում համացանցին սահմանափակ հասանելիություն ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք դրա համար պաշտոնական թույլտվություն են ստանում: 2013-ի տվյալներով համացանց դուրս եկող IP հասցեների քանակը 1200 է: Համացանցը մատչելի է կուսակցական գործիչների, ԱԳՆ, օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցներին, որոշ գիտատեխնիկական կազմակերպությունների, մայրաքաղաքի որոշ համալսարաններին, անվտանգության ծառայություններին:

Մինչդեռ Չինաստանում գործում է «Ոսկե վահան» նախագիծը, որը ֆիլտրում է համացանցի բովանդակությունը, արգելափակում է Twitter-ը, Facebook-ը, Google+-ը, Google Hangouts-ը, Google Blogspot-ը, WordPress.com-ը, Line, KakaoTalk-ը, TalkBox-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---