Facebook-ն օգտատերին ավելի շատ տեղական նորություններ ցույց կտա

Facebook-ն օգտատերին ավելի շատ տեղական նորություններ ցույց կտա

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը նախապատվությունը տալու է տեղական նորություններին: Այդ մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում:

«Մեր նոր թարմացումն այսօր տեղական աղբյուրների առաջխաղացումն է: Մարդիկ մշտապես մեզ ասում են, որ կցանկանային ավելի շատ տեղական նորություններ տեսնել սոցցանցում: Տեղական նորություններն օգնում են մեզ հասկանալ խնդիրները, որոնք կան մեր ընկերակցություններում և ազդում են մեր կյանքի վրա»,-ասել է Ցուկերբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև հավելել է, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սոցցանցի ամերիկյան հատվածում:

Հունվարի 19-ին Ցուկերբերգն ազդարարեց նոր մեխանիզմի ներմուծումը, որով սոցցանցի օգտատերերը կկարողանան իրենք ազդել նորությունների որակի վրա այդ սոցցանցում՝ գնահատելով աղբյուրների հավաստիությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---