Բեռնատարը վնասել է Նասկայի հնագույն գծապատկերները Պերուում

Բեռնատարը վնասել է Նասկայի հնագույն գծապատկերները Պերուում

PanARMENIAN.Net - Բեռնատար ավտոմեքենան առանց թույլտվության մտել է Նասկայի բարձրավանդակում գտնվող հնագույն գծապատկերների տարածք և վնասել դրանք: Այդ մասին հայտնել է Պերուի մշակույթի նախարարությունը:

Նասկայի գծապատկերները 1994-ին ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում: Դրանք գծապատկերներ են, նկարներ ու գծեր, որոնք պատում են բարձրավանդակի մակերեսը դեռ նախակոլումբոսյան ժամանակներից:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, նրան քրեական պատասխանտվություն է սպառնում մարդկության մշակութային ժառանգությունը վնասելու համար: Մեքենան խորը հետքեր է թողել 50-ը 100 մետրի վրա մակերեսով տարածքում՝ մասնակիորեն վնասելով հնագույն գծապատկերները, գրում է ՌԻԱ Նովոստին:

2014-ին Պերուում հետաքննում էին Greenpeace-ի գործունեությունը Նասկայի հնագույն գծապատկերների տարածքում, որի արդյունքում վնաս էր հասցվել 1.600 քմ տարածքի, որտեղ բնապահպանները հսկայական պաստառ էին տեղադրել՝ բողոքելով երկրում ընթացող ՄԱԿ կոնֆերանսի դեմ՝ նվիրված կլիմայի խնդիրներին:

Պերուում մ․ թ․ սկզբին կազմավորվել են վաղ դասակարգային հասարակության մշակույթներ (Նասկա, Մոչիկա՝ Մոչե կենտրոնով, Չիմու՝ Չան-Չան կենտրոնով), որոնք XV դ․ փոխարինվել են ինկերի պետության մշակույթով (մայրաքաղաք՝ Կուսկո)։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---