Աջարիայում կարմրուկի բռնկում է. Մեկ ամսում՝ 86 դեպք

Աջարիայում կարմրուկի բռնկում է. Մեկ ամսում՝ 86 դեպք

PanARMENIAN.Net - Աջարիայում կարմրուկի բռնկում է՝ մեկ ամսում 86 դեպք է գրանցվել, հիմնականում 1-5 տարեկան երեխաների շրջանում: Այդ մասին հայտարարել է Աջարիայի առողջապահության նախարարը մամուլի ասուլիսում:

Նախարարությունը կոչ է արել բնակչությանը պատվաստվել կարմրուկից, ինչը հիվանդությունից խուսափելու միակ միջոցն է, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում: 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորել է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։

Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---