Դավոսի պայմանավորվածությունները կատարելու համար քայլեր կձեռնարկվեն 1 փետրվարի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին՝ հանձնարարելով քայլեր ձեռնարկել Դավոսի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ Դավոսում այդ համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում է Aysor.am-ը: «Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ», -ասել է նա: Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է յոթնօրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին: Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարել է ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու կառավարության աշխատակազմ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել: Հայաստանը 2018-ին մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ, ինչպես նաև Լիբանանի, Իրաքյան Քրդստանի և այլ երկրների ղեկավարների հետ: Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |