Վարչապետ․ Չինական կողմը «հարցադրումներ ունի» Հյուսիս-հարավի վերաբերյալ

Վարչապետ․ Չինական կողմը «հարցադրումներ ունի» Հյուսիս-հարավի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կառավարության փետրվարի մեկի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանակում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ հարցադրումներ կան՝ շինարարության իրականացման համար պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ կապված:

Վարչապետի խոսքով՝ այդ հարցադրումները հնչել են ինչպես Ասիական բանկի, այնպես էլ Չինաստանի դեսպանի կողմից:

Կարապետյանը հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի մոտ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության նախարարների մասնակցությամբ քննարկում կազմակերպել և պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին, արդյունքների մասին տեղեկացնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտն արդեն քայքայվում է:

2016-ի նոյեմբերի 19-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---