Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը 1 փետրվարի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի Աժ-ում սպանված ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջինին հասցեագրված ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի նամակը։ «Չէի ցանկանա եղբորս' Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց այս մեկը բացառության կարգով, կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո: Նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը. Եթե այսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ»,-ասվում է Վազգեն Սարգսյանի եղբոր գրառման մեջ: «Վազգեն ջան..., հարսանիքիդ՝ լավ պարելու ենք, տղայիդ ծննդյան օրն էլ լավ խմելու ենք: Չկասկածես»,-ասվում է Վազգեն Սարգսյանին հասցեագրված Արմեն Սարգսյանի նամակում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր հակասությունների, վիճաբանության մասին մամուլի հրապարակումներին, ասել էր, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ իր և Արմեն Սարգսյանի միջև միջադեպ չի եղել, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է: «Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին»,- նշել էր Արմեն Սարգսյանը, Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |