Արոնյանը 1 սանդղակով նահանջել է ՖԻԴԵ վարկանիշում

Արոնյանը 1 սանդղակով նահանջել է ՖԻԴԵ վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 1 սանդղակով նահանջել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) փետրվարի վարկանիշում: Հայ շախմատիստը 2-րդ հորիզոնականից իջել է 5-րդ հորիզոնական՝ 2797 միավորով:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2843 միավորով: Երկրորդ հորիզոնականում ադրբեջնացի շախմատիստ Շահրիար Մամեդյարովն է, նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն:

Հայաստանցի շախմատիսներից վարկանիշում են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 67-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 82-րդ հորիզոնական:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր էր, ինչը 8 կետով պակաս էր նախորդ ցուցանիշից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---