ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը ավարտել է իր աշխատանքը Հայաստանում

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացման համար, եւ նկատեց, որ դիտորդական առաքելությունը գործել է բավական արդյունավետ: Դեսպան Արենսն իր կողմից շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի եւ առաքելության գործունեությանը աջակցելու համար: Այնուհետեւ դեսպան Արենսը նախարարին ներկայացրեց հետընտրական զարգացումների վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները: Հանդիպման ավարտին պրն. Օսկանյանը հաջողություն մաղթեց դեսպան Արենսին եւ հույս հայտնեց նրան կրկին տեսնել Հայաստանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---