2017-ին արտերկրից ՀՀ դրամական փոխանցումներն աճել են 14%-ով

2017-ին արտերկրից ՀՀ դրամական փոխանցումներն աճել են 14%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականին 2016-ի համեմատ արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներն աճել են 14,5%-ով կամ $223,6 մլն-ով: Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2017-ին մասնավոր դրամական փոխանցումները, ընդհանուր առմամբ, կազմել են $1,756 մլրդ 2016-ի $1,532 մլրդ-ի դիմաց:

Ռուսաստանից փոխանցումները կազմել են արտերկրից ընդհանուր դրամական փոխանցումների 60%-ը կամ $1,064 մլրդ: ԱՄՆ-ից ՀՀ մասնավոր դրամական փոխանցումները կազմել են ընդհանուր փոխանցումներ 10%-ը կամ $83,2 մլն:

Հայաստանից այլ երկրներ մասնավոր դրամական արտահոսքն աճել է 25,5%-ով՝ 2016-ի $816,9 մլն-ի փոխարեն 2017-ին կազմելով $1,025 մլրդ:

Հայաստանից հիմնականում դրամական փոխանցումներ են կատարվել ՌԴ՝ $353,7 մլն, և ԱՄՆ $196,3 մլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---