Փոխքաղաքապետ. 2 և ավելի տրանսպորտ փոխելը չի ազդի տոմսի արժեքի վրա 2 փետրվարի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղևորները Ա կետից Բ կետ կկարողանան հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանման հստակ չվացուցակ և մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթևեկությունը: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները և այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում։ Նա հայտարարել է նաև, որ մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։ Նա հավելել է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է: «Մարդիկ կարծում են, որ եթե շարժակազմը կրճատվում է, ուրեմն վարորդների թիվը ևս կրճատվելու է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նոր պայմաններում վարորդներն աշխատելու են հերթափոխով, ուստի՝ հնարավոր է նույնիսկ, որ լրացուցիչ վարորդների անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Վահե Նիկոյանը։ Անդրադառնալով տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսված շարժակազմի կրճատմանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ դա օպտիմալ լուծումների և խելացի նախագծման արդյունք է։ Հաշվարկված 939 ավտոբուսը և 111 տրոլեյբուսը բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար։ Միաժամանակ, նոր ցանցով նախատեսված 42 երթուղին ընդգրկելու է Երևանի ողջ տարածքը։ Վերջնականացման փուլում է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Դեռևս շարունակվելու են աշխատանքները բարեփոխման գործընթացի մյուս փուլերի շուրջ, որոնք վերաբերում են տոմսային համակարգին, կառավարման մոդելներին և այլ բաղադրիչներին։ Հանրությանը հուզող սակագնի հաշվարկներն էլ կատարվելու են բոլոր փուլերի ամփոփումից հետո` որպես առաջնահերթություն ունենալով սակագնի մատչելիությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է |