Աֆրինից հրթիռակոծվել է Թուրքիայի տարածքը

Աֆրինից հրթիռակոծվել է Թուրքիայի տարածքը

PanARMENIAN.Net - Սիրիայի քրդաբնակ Աֆրինի շրջանից հրթիռակոծվել է Թուրքիայի հարավը: 3 հրթիռ է պայթել Ռեյհանլիում և 3-ը՝ Քիլիսում: Ռեյհանլիում զոհվել է 1 և վիրավորվել 7 մարդ: Քիլիսում ևս վիրավորներ կան:

Ըստ Թուրքիայի իշխանությունների, հրթիռներն արձակել են քրդական զինված միավորումները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները 3 հատուկ գործողություն են իրականացրել թուրք զինվորականների դեմ Աֆրինի շրջանում: Քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտարարել է, որ 15 թուրք զինծառայող է սպանվել:Անկարան հայտարարել էր, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում սիրիական Աֆրինի 2 գյուղ անցել է Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---