Եղեգնաձորում գինու միջնադարյան հնձան են գտել 2 փետրվարի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է գինու միջնադարյան հնձան: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Արգիշտի Միքայելյանը: Նրա խոսքով, պեղումներն իրականացրել է հնագետ, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը: «Սա վկայում է այն մասին, որ Վայոց ձորի մարզը դեռևս հնուց ունեցել է գինեգործության հարուստ մշակույթ, որը պահպանվում և զարգանում է մինչև օրս»,- գրել է օգտատերը:
2010 թվականին Վայոց ձորի մարզում «Արենի 1» քարանձավային համալիրի հետազոտության ժամանակ գինեգործության հին վկայություններ են հայտնաբերել, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն: Առաջին անգամ այս քարանձավում գինեգործության հետքեր էին գտնվել դեռ 2008-ին: Արենի քարանձավում գտնված մի քանի կերամիկական խեցամանների վրա հայտնաբերված նյութերի քիմիական անալիզը թույլ տվեց ապացուցել, որ քարանձավի բնակիչներն իսկապես զբաղվել են գինեգործությամբ մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին: Photos from Argishti Mikayelyan's FB page Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |