Windows 10-ն առաջին անգամ գերազանցել է Windows 7-ի տարածման ցուցանիշը

Windows 10-ն առաջին անգամ գերազանցել է Windows 7-ի տարածման ցուցանիշը

PanARMENIAN.Net - 2015-ին գործարկված Windows 10 օպերացիոն համակարգն առաջին անգամ գերազանցել է Windows 7-ի տարածման ցւցանիշը: Այդ մասին ասվում է իռլանդական StatCounter ծառայության թարմ վիճակագրության մեջ, որը մասնագիտանում է վեբ թրաֆիկի վերլուծության վրա:

2018-ի հունվարին աշխարհում Windows 10-ի մասնաբաժինը կազմել է 42,78%, իսկ Windows 7-ը՝ 41,86%: Երրորդ տեղում Windows 8.1-ն է 8,72%-ով, իսկ 4-րդ տեղում բավականին հին, սակայն մինչ օրս օգտատերերի կողմից կիրառվող Windows XP-ն է 3,36%-ով: Եզրափակում է հնգյակը Windows 8-ը 2,44%-ով, գրում է Ferra.ru-ն:

Տվյալ դեպքում StatCounter վիճակագրությունը հաշվի է առնում անձնական համակարգիչների բրաուզերների տվյալները, որոնք աշխատում են Windows օպերացիոն համակարգի տարբեր վարկածների կառավարմամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---