«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում![]() 5 փետրվարի 2018 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան»բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։ Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում-հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք. • միտված կլինեն հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը, • կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, • կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ, • կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ, • կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց: Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է 5.000.000 դրամ։ Մրցույթի և դիմելու կարգի մանրամասները ներկայացված են պաշտոնականկայքում։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |